Առաջնագիծը 2017 թ-ին համալրվել է հակատանկային և խոցման միջոցներով․ ՀՀ ՊՆ
2017-ին Հայաստանը ձեռք է բերվել հակատանկային և խոցման միջոցներ, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայաններ, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր, որոնք տեղադրվել են առաջնագծում։ Սա իրականացվել է է ՀՀ ՊՆ 2017 թվականի գերակա խնդրիրների շրջանակներում։
ՊՆ հաղորդագրությունում նշված է․
1. վերանայվել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքի և զորքերի կառավարման համակարգը
2. միջազգային դաշնակցային, գործընկերային և իրավապայմանագրային հարաբերությունների զարգացման նպատակով շարունակվել են հիմնական ուղղություններով (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ, Եվրամիություն, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Լիբանան, Բելառուս, Չինաստան, Իրան, Վրաստան) դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացման աշխատանքները,
3. կնքվել և սահմանված կարգով ուժի մեջ են մտել մի շարք միջազգային համաձայնագրեր, հաստատվել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ 2017-2019թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:
Դեռևս 2017-ի հունվարին կառավարությունը հաստատել էր «ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները» որոշումը, որում ՀՀ ՊՆ մասով որպես գերակա խնդիր է սահմանվել «Ռազմավարական զսպման համակարգի զարգացումը»:
ՀՀ ՊՆ գերակա խնդրի լուծման համար սահմանվել էին նաև ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունների ավելացում (մինչև դեկտ. 1), հետախուզական հնարավորությունների ավելացմամբ վաղ հայտնաբերման համակարգի ընդլայնում (մինչև դեկտ. 1)։