25.11.2024
Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, այնուհետև՝ Բրյուսել
prev Նախորդ նորություն

Որևէ վերջնական պայմանավորվածություն չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովին

Ո՛չ հանդիպման մասին, ո՛չ արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների, և ո՛չ էլ երկու արտգործնախարարների միջև հանդիպման վերաբերյալ որևէ վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին VERELQ-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի այսօրվա հայտարարությունը:


«Եթե հանդիպման, դրա ձևերի, ժամկետների և վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն լինի, մենք կտեղեկացնենք»,- ասաց Բալայանը:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ նոյեմբերի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրա խոսքով, հանդիպման վայրը դեռ չի որոշվել, բայց հայտնի է, որ հանդիպումներ կանցկացվեն երկու նախարարների հետ առանձին: 


Նշենք, որ Մամեդյարովը մշտապես հանդես է գալիս նման հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին բարձրաձայնողի դերից և գրեթե երբեք իր արված հայտարարությունները, ինչպես ցույց է տվել ընթացքը, սխալ տեղեկատվության վրա հիմնված չեն եղել: