7.06.2025
Բուդապեշտը ԵՄ–ին Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վերանայման գործընթաց կնախաձեռնի
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Սարգսյանն Ալիևի հետ հանդիպմանը զգալի զիջումների մասին հայտարարություն չի անի

Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպման կազմակերպման շուրջ բանակցությունները լրացուցիչ ինտրիգ են մտցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Միխայիլ Նեյժմակովը։

Նա նշել է, որ բանակցություններին համաձայնություն տալը դրական իմիջ է ստեղծում կողմերի համար միջազգային հարթակում, դա պատճառներից մեկն է, որն ազդում է Երևանի ու Բաքվի որոշման կայացման վրա։

Փորձագետը նշել է, որ Երևանի վրա միջազգային ճնշումներ կան և այստեղից է բխում ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշակի տարածքների վերադարձման մասին։

Նա վստահություն է հայտնել, որ Սարգսյանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ զգալի զիջումների մասին հայտարարություն չի անելու։

Տնտեսագետ. ԵԱՏՄ–ին անդամակցելը կվատթարացնի Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին