24.11.2024
Փորձագետ. Սարգսյանն Ալիևի հետ հանդիպմանը զգալի զիջումների մասին հայտարարություն չի անի
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. ԵԱՏՄ–ին անդամակցելը կվատթարացնի Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ

Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար շատ դժվար կլինի անդամակցել ԵԱՏՄ–ին, քանի որ այդ միության մեջ է ՀՀ–ն։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին։

Նրա խոսքով, Ադրբեջանի տնտեսությունն ավելի սերտ կապված է ԵՄ–ի հետ, քան ԱՊՀ–ի։ Ադրբեջանի արտահանման ավելի քան 50%-ն ուղղված են դեպի Եվրոպա, մոտ 20%-ը` Իսրայել։

Նա նշել է, որ Ադրբեջանի տնտեսական գործընկերներ են`արևմտյան երկրները։ Բաքուն սերտ տնտեսական կապեր ունի ՌԴ–ի, Ղազախստանի, Բելառուսի հետ, սակայն ԵԱՏՄ–ին անդամակցությունն Ադրբեջանին որևէ լրացուցիչ առավելություն չի տա։

Ըստ նրա, Ադրբեջանն անդամակցելով ԵԱՏՄ–ին կվատթարացնի հարաբերություններն Արևմուտքի հետ։