25.11.2024
Հայաստանի համակարգիչներում ներբեռնված ծրագրերի 86 տոկոսը կեղծ է և ոչ արտոնագրված
prev Նախորդ նորություն

Դավիթաշենի տանը, որտեղ պայթյուն էր որոտացել, մարտական վիճակում 4 արկ են գտել

Երեւանի Դավիթաշեն 2-րդ փողոցի տանը, որտեղ օգոստոսի 2-ին պայթյուն էր որոտացել, 4 արկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:


Ահազանգը ստացվել է օգոստոսի 3-ին ժամը 22:01-ին, պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ (120 մմ), 1 հատ հակատանկային ականանետ եւ 1 հատ հրթիռային արկ, մարտական վիճակում է:


Դեպքի վայր են մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներա-սակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:


Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Պատահարի հետեւանքով երկու մարդ է տուժել՝ Նիկոլ եւ Աշոտ Եփրեմյանները: Տուժածներից 32-ամյա Նիկոլ Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է: Մյուս տուժածի՝ 20-ամյա Աշոտ Եփրեմյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա անգիտակից վիճակում է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Աշոտ եւ Նիկոլ Եփրեմյաններն ազգականներ են՝ հորեղբոր որդիներ, նույն փողոցում էին բնակվում:


Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: