25.11.2024
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները տնտեսապես կակտիվանան
prev Նախորդ նորություն

Հայ զինվորականները կփորձարկեն C-300 հրթիռները ՌԴ հետ համատեղ զորավարժություններին

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի «Մարտական եղբայրություն-2017» զորավարժություններին, որոնք մեկնարկում են օգոստոսի 29-ից Աստրախանի շրջանի «Աշուլուկ» պոլիգոնում:


«Զորավարժություններին կիրառվելու է նաև С-300 հրթիռային համակարգը: Նախատեսված զորավարժությունները հնարավորինս հարմարեցված են իրական պայմաններին և մարտական առաջադրանքներին», — ասված է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պարբերականում:


Բացի Հայաստանից և Ռուսաստանից, զորավարժություններին կմասնակցեն նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսն ու Տաջիկստանը: 


Նշենք, ՀՕՊ­-ի միացյալ համակարգը մնում է ԱՊՀ­-ի առաջին եւ իրապես գոյություն ունեցող միակ պաշտպանական համակարգը: Համակարգը ստեղծվել է համագործակցության տասը երկրների համաձայնագրի հիման վրա, որը 1995 թվականին ստորագրվել է Ալմաթիում: Այժմ համակարգի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: