Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները տնտեսապես կակտիվանան
ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կա նաև առանձնացված երկրների մեկնարկային ցանկ, որոնց մասով հատուկ ուշադրություն է լինելու, և այդ ցանկը ենթակա է ընդլայնման: Կարեն Կարապետյանը կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով, որ ՀՀ դեսպանների դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ ներառվելու է տնտեսական բաղադրիչը, ձևավորվելու են երկրների ռանգավորման հայտանիշներ՝ ըստ ծավալների, հետաքրքրությունների ու հեռանկարների և տարեվերջին ներկայացվելու են բոլոր հաշվետվությունները:
Իր խոսքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ պայմանավորվել են, որ տնտեսական բաղադրիչը ՀՀ դեսպանների, դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ ներգրավում են, պայմանավորվել են նաև, որ հայտանիշներ են ձևավորում՝ ըստ այն վարկանշավորման կամ բաժանման՝ կախված մեր հետաքրքրություններից ու կապերից:
«Տարվա վերջ լսելու ենք բոլոր հաշվետվությունները»,- ասաց նա: