Հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $803.9 մլն՝ 20.9% աճ արձանագրելով
2017 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է $803.9 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 5 ամսվա ցուցանիշը 20.9%-ով: Այս մասին տեղեկանում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշվում է, որ 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $608.4 մլն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.4%-ով աճ է արձանագրել: 2017 թվականի մայիս ամսին արտահանումը կազմել է $195.5 մլն, ինչը ապրիլի համեմատ 18.3% ավելին է, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ աճը 38.7% է կազմում
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա նույն ժամանակահատվածում այն կազմել է $1.48 մլրդ՝ 2016-ի համեմատ ավելանալով 24.4%-ով:
Աճ է արձանագրվել նաև առևտրաշրջանառության ոլորտում՝ կազմել է $2.286 մլրդ, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ 23.1% տոկոսի աճ է արձանագրել: