20.04.2025
Երևանում և խոշոր քաղաքներում առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է. Շարմազանով

Արցախա-ադրբեջանական շփման գծում երկկողմ կորուստների միակ պատասխանատուն Ադրբեջանն է: Այս մասին Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի եւ Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ հանդիպմանը հայտարարել էՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:


ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Թուրքիան իր հերթին սրում է տարածաշրջանային լարվածությունը` փակ պահելով Հայաստանի հետ սահմանը եւ սատարելով Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին:


Կողմերը կարեւորել են նաև աշխարհում ահագնացող ահաբեկչությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը:


«Մենք պետք է միավորվենք ահաբեկչության, այլատյացության եւ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $803.9 մլն՝ 20.9% աճ արձանագրելով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար