2050 թվականին մոլորակի բնակչությունը կգերազանցի 9,8
Երկրի բնակչությունը ներկայիս 7,6 միլիարդից 2050 թվականին կավելանա մինչև 9,8 մլրդ, իսկ 2100 թվականին կհասնի 11,2 միլիարդի, նույնիսկ չնայած ծնելիության ընդհանուր մակարդակի իջնելուն: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում։
Հետազոտության համաձայն՝ մոլորակի վրա բնակչության աճը տեղի է ունենում հիմնականում 47 զարգացող երկրների հաշվին, որոնցում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում է 4,3 երեխա: Այդ պետությունների բնակիչների ընդհանուր թավաքանակը, որը ներկայում կազմում է 1 մլրդ, 2050 թվականին կհասնի 1,9 միլիարդի:
Աֆրիկյան 26 երկրների բնակչությունը նույն այդ ժամանակաշրջանում կկրկնապատկվի, նշվում է զեկույցում: Ներկայում աշխարհում բնակչության տարեկան աճը կազմում է 83 մլն մարդ։
Սպասվում է, որ 60 տարեկանից բարձր տարիքի մարդկանց թվաքանակը 2100 թվականին կեռապատկվի և կկազմի 3,1 մլրդ: