Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը: ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավորության հետևյալ թեկնածուները:
Իշխող ՀՀԿ-ից մանդատները վայր դնելու որոշում են կայացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախկինում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձանաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ով նշանակվել է ՊՆ փոխնախարար, ինչպես նաեւ պետական գույքի կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը, Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը, Առուշ Առուշանյանը եւ Վահե Հակոբյանը:
Մանդատից հրաժարվածների քանակով բացահայտ ռեկորդակիր է «Ծառուկյան» դաշինքը: Նրանք են.
Զուրաբյան Արարատ Անուշավանի
Մանուկյան Արթուր Աբրահամի
Ադամյան Սամվել Ֆրունզի
Բագրատյան Սերգեյ Պապաշի
Պողոսյան Վազգեն Վոլոդյայի
Ազիզյան Նապոլեոն Սուրենի
Դավթյան Հրանտ Դավթի
Կարապետյան Վահան Գուրգենի
Ղարագյոզյան Հարություն Արփիարի
Սուքիասյան Մանուկ Հենրիկի
Խաչատրյան Լյովա Յուզիկի
Մանուկյան Խաչիկ Վաղինակի
Ավետիսյան Արմեն Նիկոլայի
Սաղաթելյան Մուշեղ Ագունի
Մամոյան Արթուր Շամիրի
Եղիկյան Ալիկ Պետրոսի
Աբովյան Արման Վլադիմիրի
Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի
Հովսեփյան Մարգարիտա Էդիկի
Առաքելյան Նարինե Վալոդյայի
Կեսոյան Արայիկ Ռազմիկի
Առաքելյան Կարեն Մնացականի
Ալեքսանյան Սամվել Ժորայի
ՀՅԴ-ից միայն երեք անձ է հրաժարվել մանդատներից՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ովքե՞ր են ՀՀԿ-ից դառնում պատգամավոր
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների հիման վրա իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապագա խորհրդարանում կունենա 58 պատգամավոր, 58 պատգամավորներից 3-ը կլինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ՝ եզդիների, ասորիների և քրդերի ներկայացուցիչներից: ՀՀԿ-ն առանց ազգային փոքրամասնությունների կստանա 55 մանդատ, ըստ ընտրական օրենսգրքի՝ 28 պատգամավորներ կընտրվեն համապետական ցուցակից:
Հետևաբար, եթե վերոնշյալ անթիք ՀՀԿ-ից հրաժարվում են մանդատներից, ապա կուսակցության համամասնական ցուցակից պատգամավորի մանդատ են ստանում հետևյալ ՀՀԿ-ականները.
1.Հովհաննիսյան Արփինե Աշոտի
2.Բաբլոյան Արա Սաենի
3.Աշոտյան Արմեն Գևորգի
4. Շարմազանով էդուարդ Հովսեփի
5.Եսայան Մարգարիտ Հենրիկի
6.Ֆարմանյան Սամվել Ժորայի
7.Ավագյան Կարեն Կառլենի
8.Սահակյան Գալուստ Գրիգորի
9.Նաղդալյան Հերմինե Միքայելի
10.Մինասյան Գագիկ Ենգիբարի
11.Նիկոյան Սամվել Պարգևի
12.Թովմասյան Հրայր Վարդանի
13.Պետրոսյան Շուշան Սամվելի
14.Գրիգորյան Մանվել Սեկտորի
15.Գեղամյան Արտաշես Մամիկոնի
16.Հարությունյան Խոսրով Մելիքի
17.Սարդարյան Շուշան Ալբերտի
18.Բաբուխանյան Հայկ Բորիսի
19.Հարությունյան Վահան Միխաիլի
20.Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
21.Կոստանյան Գևորգ Սուրիկի
22.Հակոբյան Միհրան Տարոնի
23.Սաղաթելյան Արման Արմենի
24.Մուրադյան Ռուզաննա Կարապետի
25.Մելիքյան Գագիկ Վաղինակի
26.Բեքարյան Կարեն Մանուկի
27.Թորոսյան Շիրակ Արտեմի
28.Աճեմյան Կարինե Խաչիկի
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական տարածքային թեկնածուներին, ապա այստեղ ևս փոփոխություններ կան: Արման Սահակյանի հրաժարականի դեպքում Թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր է ընտրվում Արթուր Գևորգյանը: Թիվ 8 ընտրատարածքում Կարեն Բոթոյանի հրաժարականից հետո մանդատը բաժին է հասնում Հակոբ Հակոբյանին: Թիվ 10 ընտրատարածքում Սամվել Սանամյանի փոխարեն մանդատ կստանա Արամ Հարությունյանը:
Թիվ 1՝ Ավան, Նոր նորք և Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքից մանդատներ կստանան Ռոբերտ Սարգսյանը ու Միհրան Պողոսյանը:
Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն ընտրատարածքից՝ Արթուր Գևորգյանն ու Արտակ Սարգսյանը:
Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքից պատգամավորի մանդատ կստանան Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը:
Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք Մարաշ ընտրատարածքից՝ Հակոբ Բեգլարյան ու Հարություն Կարապողոսյանը:
Թիվ 5՝ Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքից՝ Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը:
Թիվ 6՝ Արմավիրի մարզից՝Սեդրակ Սարոյանն ու Նահապետ Գևորգյանը:
Թիվ 7՝ Արագածոտնի մարզից պատգամավորներ կընտրվի Նաիրի Սահակյանը:
Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզից ՀՀԿ-ական պատգամավորի մանդատներ կստանան Ռաֆիկ Գրիգորյանն ու Հակոբ Հակոբյանը:
Թիվ 9՝ Լոռիից՝ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը կստանան մանդատներ:
Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից՝ Արամ Հարությունյանն ու Անդրանիկ Հարությունյանը:
Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:
Թիվ 12՝ Վայոց ձոր և Սյունիքի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր կդառնան Վահե Հակոբյանն ու Աշոտ Արսենյանը:
Թիվ 13՝ Տավուշի մարզից ՀՀԿ-ն կունենա մեկ պատգամավոր՝ Գրիգորի Ավալյանը:
ՀՀԿ-ի կողմից մանդատ կստանան ազգային փոքրամասնությունների հետևյալ ներկայացուցիչները.
Ռուստամ Մախմուդյան (եզդի),
Կնյազ Հասանով (քուրդ),
Արսեն Միխայլով (ասորի)։
Բայց մենք չենք հրաժարվել
Հատկանշական է, որ «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանն արդեն հայտարարել է, որ չի հրաժարվել մանդատից, ոչ էլ դիմում եմ ներկայացրել: Մինչդեռ ըստ ԿԸՀ հրապարակած ցանկի, նա այն անձանց թվում է, ովքեր հրաժարվել են պատգամավորական մանդատից:
«Դե, երևի սխալվել են, որովհետև ես ոչ դիմում եմ ներկայացրել, ոչ էլ հրաժարվել եմ»,-ասաց նա, հայտնում է tert.am-ը:
Հարցին, թե հնարավո՞ր է իր փոխարեն մեկ ուրիշը ստորագրեր և ներկայացներ ինքնաբացարկ, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց, թե չի կարող ասել. «Ես ինքս չեմ արել, եթե իրենց մոտ կա, ուրեմն ինչ-որ մեկը արել է չէ՞: Համենայնդեպս ես չեմ, ոչ դիմում եմ ներկայացրել, ոչ ինքնաբացարկ, ոչ էլ մանդատից հրաժարվել եմ: Եթե ասում են կա, ուրեմն իրենք պետք է ասեն չէ՞»,-ասաց Մանուկյանը և հավատացրեց, թե նման խոսակցություն չի էլ եղել նախապես, և ինքը ինֆորմացիային ծանոթացել է, ինչպես բոլորը, ԿԸՀ հրապարակումից հետո: Ընտրված պատգամավորը պնդեց, թե պաշտպանելու է իր իրավունքները և հավելեց, թե գուցե առավոտյան փորձի ճշտել «Ծառուկյան» դաշինքից, թե ինչում է խնդիրը:
Գերեթե նույն կերպ բայց ավելի կոշտ ձեւակերպումներով է պատասխանել մանդատից հրաժարվելու մասին լուրին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը: Նա այդ թյուրիմացություն է որակում ԿԸՀ-ի՝ պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում նաև իր անվան առկայությունը: Ազիզյանը պնդում է, որ ինքնաբացարկի որևէ դիմում չի ներկայացրել ո՛չ որևէ նոտարական գրասենյակ, ոչ էլ ԿԸՀ, և մանդատից հրաժարվելու իր դիմումը ֆանտաստիկայի ժանրից որակեց:
«Ես չեմ հրաժարվել, ես ամսի 2-ի գիշերվանից՝ ընտրության օրից մինչև հիմա պառկած եմ, ոտքս ցավում ա, տանից դուրս չեմ եկել: Ես նման բան չեմ արել, չեմ էլ անելու, ես չեմ հրաժարվելու իմ մանդատից և վերջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել նա:
Դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ նրա անունը ցանկում կա, Ազիզյանը պատասխանեց. «Բա ես ինչ անեմ, որ կա, բացի դրանից՝ մի քանի օր առաջ եթե հետևել եք, «Իրավունք» թերթը հարցում էր արել ԿԸՀ՝ Նապոլեոն Ազիզյանը մանդատի դիմում մինչև ընտրությունները կամ ընտրություններից հետո ներկայացրե՞լ է. պատասխանել էին, որ Նապոլեոն Ազիզյանի անունով ոչ մի դիմում մինչև ընտրությունները և ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում չկա»: