24.11.2024
Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ
prev Նախորդ նորություն

Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Հարությունյանին նշանակել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող:


Այս մասին տեղեկացնում է երկրի ղեկավարի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


 


Արմեն Հարությունյանի կենսագրությունը



Կրթություն

1980-1990 Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց/արծաթե մեդալով/


1990-1995 Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ/գերազանցության դիպլոմով/


1996-1999 Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ ստացիոնար ուսուցմամբ-թեկնածուական ատենախոսություն


07.1997-08.1997 Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորք, ԱՄՆ/իրավաբանական գրադարանների գծով վերապատրաստման հատուկ դասընթաց/


01.1999-05.1999 Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ/սկսնակ դասախոսների համար նախատեսված վերապատրաստման ծրագրով հատուկ դասընթաց/


03.2009-04.2009 «Իրավաբանական կլինիկական կրթություն» ծրագրով հատուկ դասընթացներ՝
Հասթինգսի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ
Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Հոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ



Աշխատանքային փորձ


09.1995-11.1995 ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբան


1995-1998 ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու


1998-2000 ՀՀ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական


04.2000-06.2000 ՀՀ Զինվորական դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ


2000-2003 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս


2003-2011 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն


2003-2014 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ


2009-2014 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական՝ իրավական հարցերով


01.2014-07.2014 ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ


2014-2016 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ


02.2016-04.2016 Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ


04.2016-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար



Հավելյալ տվյալներ

Ծնված՝ 1973 թվականի օգոստոսի 6-ին


Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու
Գիտական կոչումը՝ Իրավաբանության մասնագիտությամբ դոցենտ
Կոչումը՝ Արդարադատության փոխգնդապետ


Պարգևներ


ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով "Ծառայությունների համար" մեդալով/2011թ./


ՀՀ արդարադատության նախարարի հրամանով "Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող" կրծքանշանով /2012թ./


Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով /2014թ./


ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով "Դատական պրիստավների ինստիտուտի հրմնադրման 150 ամյակ" մեդալով /2015թ./


Գիտական աշխատանքներ


իրավաբանական բուհերի համար նախատեսված 18 դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ, 8 գիտական հոդվածների հեղինակ


Լեզուներ


Հայերեն/մայրենի/, ռուսերեն/ազատ/, անգլերեն/ազատ/
Ընտանեկան դրությունը՝


Ամուսնացած, մեկ դուստր և մեկ որդի: