20.04.2025
Գյումրիում ՌԴ զինծառայողի սպանության մեջ կասկածվողը հոգեկան խնդիրներ ունի
prev Նախորդ նորություն

ԱՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային և հակատանկային ավտոմատ նռնականետ

Ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (10 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ հակատանկային ավտոմատ նռնականետ (8 արկ):


ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:


 


 

Վարչապետը բոլորին հրավիրում է մասնակցել կոնյակի փառատոնին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար