30.04.2026
«Ուժեղ Հայաստան»-ն ու «ՀայաՔվե»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
prev Նախորդ նորություն

Լրացումներ եւ փոփոխություններ Քրեական դատավարության օրենսգրքում

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:


Հեղինակի խոսքով օրենքի նախագիծն առաջին ընթերցումից հետո չի փոփոխվել:


Նախագիծը երկու կարեւոր քրեադատավարական ինստիտուտի է վերաբերում: Առաջինը՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելուն կամ այն դադարեցնելուն ուղղված միջնորդությանը եւ երկրորդ՝ լիովին նոր՝ վերահսկելի մատակարարում եւ գնում գաղտնի քննչական գործողությանը:


Հեղինակի առաջարկով «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Նոր տրանզիտ Ադրբեջանով Հայաստան. ի՞նչ ապրանք է ուղարկվել
Հաջորդ նորություն next