21.04.2026
Նախատեսվում է ընդլայնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները
prev Նախորդ նորություն

Բաղրամյան պողոտայի հողամասի սեփականաշնորհումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Վարչական դատարանը բավարարել է Երևան քաղաքի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը և ոչ իրավաչափ ճանաչել Բաղրամյան պողոտա 21/6 հասցեում գտնվող 0.01884 հա մակերեսով հողամասի նկատմամբ 2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։


Դատախազությունը պնդում էր, որ հողամասի վերաբերյալ կատարված վարչական ակտը ենթակա է ճանաչման որպես ոչ իրավաչափ։


«Երևան քաղաքի դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 21/6 հասցեում գտնվող 0.01884 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2013 թվականի հունիսի 27-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:


Հաշվի առնելով հայցատեսակի փոփոխության վերաբերյալ Դատարանի առաջարկը՝ Դատախազության կողմից 2025 թվականի փետրվարի 20-ին ներկայացվել է ճանաչման հայց՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը:


Վարչական դատարանը 2026 թվականի մարտի 23-ի վճռով բավարարել է Երևան քաղաքի դատախազության հայցը. ոչ իրավաչափ է ճանաչել հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասված է հաղորդագրությունում։


 

500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մն?
Հաջորդ նորություն next