Ռուսերենը կորցնում է իր դիրքերը նախկին ԽՍՀՄ-ում. Financial Times

135

Վերջին 20 տարիների ընթացքում ռուսերենը կորցնում է իր դիրքերն աշխարհում, մասնավորապես, հետխորհրդային պետություններում, որոնք ձգտում են ամրապնդել լեզվի ինքնիշխանություն: Այս մասին գրում է Financial Times։

Հարցումների և ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ռուսերենի դիրքերը սրընթաց կերպով անկում են ապրում Ղազախստանում, որտեղ 2016թ. ռուսերեն տիրապետել է բնակչության միայն 20.7 տոկոսը, այն դեպքում, երբ 1994թ. այդ ցուցանիշը կազմել է 33.7 տոկոս: Ըստ ամենայնի, այդ միտումը կպահպանվի, քանի որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է լատինատառ այբուբենին անցում կատարելու մասին:

Էստոնիայում և Լատվիայում ռուսերեն խոսող քաղաքացիների թիվը 1994թ. համեմատ կրճատվել է 10 տոկոսով, համանման պատկեր է տիրում նաև Ուկրաինայում: Ռուսախոսների թվի կրճատում գրանցվել է նաև Ադրբեջանում, Լիտվայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում:

Եվ միայն մի երկիր է դուրս մնացել ընդհանուրի շարքից, խոսքը Բելառուսի մասին է, որտեղ 2016թ. ռուսախոս բնակչության թիվը կազմել է 71 տոկոս: Եվ այս ամենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուլաշենկոյի շնորհիվ, որը իշխանության գալուց մեկ տարի հետո ռուսերենը դարձրել է երկրորդ պետական լեզու։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...