13.03.2026
«Ազատությո´ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո´ւն Հայաստանին». բողոքի ակցիաներ՝ Երևանում
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:  


ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված է 13 անձ, այդ թվում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը), ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):