12.03.2026
ԿԳՄՍՆ-ն՝ 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների մասին
prev Նախորդ նորություն

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:


Նախարարը հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության և Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների հետ շրջել է տարածքում, հետաքրքրվել կատարվող աշխատանքների ընթացքով:


ԿԳՄՍ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այս հարցը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: