10.03.2026
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը
prev Նախորդ նորություն

Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի նաև ՀՀ քաղաքացիներին

Մարտի 11-ին Բանգկոկից Թբիլիսի կիրականացվի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թաիլանդում գտնվող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիա-ն։


Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ հատուկ չվերթը կազմակերպվել է այն մարդկանց համար, ովքեր այժմ գտնվում են Թաիլանդում և ցանկանում են վերադառնալ Հարավային Կովկաս։ Նախատեսվում է, որ ինքնաթիռը Թբիլիսի կհասցնի Բանգկոկում և երկրի այլ շրջաններում գտնվող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։


Նշվում է, որ չարտերային թռիչքը դիտարկվում է որպես ուղևորների վերադարձի հատուկ չվերթ, քանի որ Բանգկոկի և Թբիլիսիի միջև կանոնավոր հաղորդակցությունը սահմանափակ է և շատերը ստիպված են լինում տուն հասնել բարդ՝ տրանսֆերային ուղիներով։