10.03.2026
ՀՀ ԱՀԾ-ն հայտարարել է ընտրություններին արտաքին միջամտության փորձերի մասին
prev Նախորդ նորություն

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն իրազեկում է ԱՊՊԱ համակարգի կանոններում իրականացված առանցքային փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 1-ից:


Բարեփոխումների առանցքում ապահովագրական գումարների (հատուցման առավելագույն սահմանաչափերի) էական բարձրացումն է, ինչը նպատակ ունի ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց համար ապահովել առավել համապարփակ և համարժեք ֆինանսական պաշտպանվածություն:


Ի՞նչ է փոխվում.


Ըստ նոր կանոնակարգումների՝ սահմանվել են հատուցումների հետևյալ նոր շեմերը.


Գույքային վնասների գծով. Մեկ անձի համար սահմանաչափը գործող 1,800,000 ՀՀ դրամից բարձրացվել է 2,500,000 ՀՀ դրամի:


Անձնական վնասների գծով (առողջություն և կյանք). Մեկ անձի համար սահմանաչափը գործող 3,300,000 ՀՀ դրամից բարձրացվել է 3,500,000 ՀՀ դրամի:


Միաժամանակ, պահպանելով համակարգի կայունության տրամաբանությունը, բարձրացվել են նաև մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը՝ համապատասխանաբար դառնալով 25,000,000 և 35,000,000 ՀՀ դրամ։


Ինչու՞ է սա կարևոր.


Այս փոփոխությունները հանդիսանում են ԱՊՊԱ համակարգի շարունակական կատարելագործման փուլերից մեկը: Դրանք թույլ կտան ՃՏՊ-ների արդյունքում առաջացած ծախսերը փոխհատուցել ավելի լիարժեք՝ նվազեցնելով քաղաքացիների լրացուցիչ ֆինանսական բեռը և բարձրացնելով ապահովագրական համակարգի նկատմամբ վստահությունը: