27.04.2026
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
prev Նախորդ նորություն

Ծեծկռտուք Երևանում՝ Բժշկական համալսարանի դիմաց

Մարտի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց մի քանի քաղաքացիներ քաշքշում են միմյանց և հնչեցնում են հայհոյանքներ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Զոհրաբ Շ․-ին, 69-ամյա Ռուբիկ Շ․-ին, 39-ամյա Գևորգ Շ․-ին, 37-ամյա Նվեր Շ․-ին, Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Տ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի Ա․-ին և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ին։


Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժնում պարզվել է, որ Նվեր Շ․-ն, Զոհրաբ Շ․-ն, Ռուբիկ Շ․-ն և Գևորգ Շ․-ն ավտոմեքենան չզիջելու կապակցությամբ վիճաբանել են Ա․ Տ․-ի, Աղասի Ա․-ի և Հովիկ Ս․-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց։


 

ՔԿ-ն հրապարակել է 2025 թվականի ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
24.04.2026
Ընտրություններ՝ արտաքին ազդեցությունների ստվերում. ո՞վ է միջամտում ՀՀ ներքին կյանքին