Հնդկաստանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ
Վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:
«Կապ է պահպանվելվերջնապէս պայմանավորված չվերթերի չեղարկման հետևանքով հավատարմագրման երկրներում մնացած՝ հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել են նրանց՝ ՀՀ վերադարձի հնարավորությունները։
Դեսպանության կողմից հետևողականություն է ցուցաբերվել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ:
Մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված Seaside Startup Summit-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները (Vardan Travel)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, Գոայից ուղևորվել են Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։
Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։
Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապի տվյաներ. +32 493 88 00 88 (նաև WhatsApp)»,- նշված է գրառման մեջ: