6.03.2026
ԱՄԷ-ում արգելափակված ՀՀ քաղաքացիներին կոչ են արել լրացնել տվյալները
prev Նախորդ նորություն

Գյումրիի բնակիչը խանութում կեղծ oղիներ էր վաճառում

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչը Պարույր Սևակի փողոցում գտնվող՝ իրեն պատկանող մթերային խանութում վաճառում է տարբեր տեսակի կեղծ օղիներ:


Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է:


Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված խանութում հայտնաբերվել են 67 տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված օղի:


Կատարվում է նախաքննություն: