4.03.2026
Բուք, ցածր տեսանելիություն. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
prev Նախորդ նորություն

Միրզոյանը և Բարոն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ։


 Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:


Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ընդգծել են մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի՝ բարձր մակարդակով անցկացման նպատակով ցուցաբերվող ակտիվ ներգրավածությունը: