23.01.2026
Վեհափառի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում. «Հրապարակ»
prev Նախորդ նորություն

Նարեկը հյուծված է, զգալիորեն նիհարած, բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել

Երեկ ուշ երեկոյան տեսակցեցի այսօր արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող, 71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին գրել է Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։


«Նարեկը հյուծված է, զգալիորեն նիհարած, հանդիպման ընթացքում պարբերաբար ինքնազգացողությունը վատանում էր։ ԲԿ տեղափոխությունն ու հետ վերադարձը բացասական ազդեցություն էր ունեցել Նարեկի վիճակի վրա: ԲԿ-ից հետ վերադարձի ճանապարհին էլ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր մեքենայում:


Երեկ Նարեկին հրաժեշտ տվեցի վատ ինքնազգացողության պայմաններում։ Չգիտենք՝ ինչպես է անցկացրել գիշերը, չգիտենք՝ ինչ վիճակում կտեսնենք այսօր։


Նարեկ Սամսոնյանը շարունակում է պայքարը ծայրահեղ միջոցով՝ վերջին ուժերով՝ առողջական լուրջ խնդիրների առկայության պայմաններում։ Նրան բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, անհապաղ հոսպիտալացնելու ուղեգիր տվել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է՝ 6-րդ պատժախուց-մենախցում։


Նարեկի հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկի ցուցմամբ Նարեկի նախընտրած բուժհաստատությունում վերականգնողական բուժում, հետազոտություններ անցնելու ու հրատապ վիրահատության ենթարկվելու համար։


Այժմ ուղևորվում եմ «Արմավիր» ՔԿՀ այս հարցերով զբաղվելու և Նարեկի վիճակի մասին իրազեկվելու համար։ Տեղեկությունների մասին կհայտնեմ լրացուցիչ»։

Ազդարարվեց երկու կարևոր ծրագիր. Գագիկ Ծառուկյան
Հաջորդ նորություն next