Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին լուրերը կեղծ են. Զբոսաշրջության կոմիտե
Վերջին օրերին տարածվում է սխալ տեղեկատվություն այն մասին, թե իբր Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով արգելք ունեն թռիչքներ իրականացնելու։
Տեղեկացնում ենք, որ վերոգրյալ տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
Նշենք, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է աշխարհի 50 ամենաանվտանգ ավիաընկերությունների շարքում և 10 ամենաանվտանգ լոուքոսթ ավիաընկերությունների ցանկում։
Airline Ratings-ը համարվում է ավիացիոն անվտանգության, ծառայությունների որակի և ուղևորների գնահատականների ոլորտում համաշխարհային հեղինակավոր աղբյուր: