21.01.2026
Մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյանն այցելել է Հիսուսի արձանի կառուցման վայր
prev Նախորդ նորություն

ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորները կալանավորվել են

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։


Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։

Տնտեսական ինտեգրացիան՝ խաղաղության ուղի. Հայաստանի նախագահի հայտարարությունը
Հաջորդ նորություն next