20.01.2026
Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ»
prev Նախորդ նորություն

Համայնքային ոստիկաններն ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդների են ձերբակալել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա և Ոսկեպար գյուղի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդ, նախնական համաձայնությամբ, պատրաստում և իրացնում են տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Համայնքային ոստիկաններն ու Արմավիրի մարզի պարեկները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում 31-ամյա երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են Վաղարշապատի բաժին:

Պարզվել է, որ Իջևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը Ոսկեպար գյուղի 31-ամյա բնակչին է փոխանցել 342 շիշ տարբեր տեսակի կեղծ խմիչքներ, որոնք նա իրացնելու նպատակով պետք է տեղափոխեր Էջմիածին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է:

«Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում:


 

Առաջարկվում է կարգավորել գնման գործընթացների կասեցման հետեւանքով առաջացող խնդիրները
Հաջորդ նորություն next