14.01.2026
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության
prev Նախորդ նորություն

Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասին

2026 թվականն արդեն սկսվել է ձեռքբերումներով, և ես ուզում եմ շնորհավորել նաև մեր անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է TRIPP ուղու իմաստով: Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:


«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կոնկրետ ծրագրերի մասին տարբեր մակարդակներում ակտիվ քննարկումներ կան, և մենք կշարունակենք դրանք»,- ասաց նա:


Մարագոսը ԵՄ պաշտոնյաների՝ Հայաստան առաջիկա այցերի համատեքստում նաև հայտարարեց. «Սրանք այն բոլոր ուղղություններն են, որտեղ մենք ավելի մեծ արդյունքներ ենք ակնկալում՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների, բայց նաև ուժեղացնելու ՀՀ-ի դիմակայունությունը, անվտանգությունը և ինքնիշխանությունը», - ասաց նա:


 


 

 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել
14.01.2026
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել