9.01.2026
Իրանի ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:


«Շրջել եմ հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:


Զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և այլ միջոցառումների կատարման վերաբերյալ:


Հանձնարարականներ եմ տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար»,- գրել է նա:


 

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան