6.01.2026
VERELQ-ը շնորհավորում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը
prev Նախորդ նորություն

Զբոսաշրջիկներին Եգիպտոսում թողնելու համար 7 տնօրեն կանգնել է դատարանի առաջ

Հայաստանի դատախազությունը դատարան է ուղարկել աղմկահարույց քրեական գործը, որով անցնում են յոթ տուրիստական ընկերությունների ղեկավարներ։ Նրանք մեղադրվում են հակամրցակցային գործարքի մեջ, որի պատճառով տարիներ առաջ ավելի քան հարյուր հայ զբոսաշրջիկներ մնացել էին Եգիպտոսում՝ առանց վերադարձի տոմսերի։


Ըստ քննության տվյալների՝ յոթ ընկերությունների տնօրենները նպատակադրվել են շուկայից դուրս մղել մեկ այլ տուրիստական գործակալության։ Ձեռք բերելով հակամրցակցային պայմանավորվածություն՝ նրանք հրաժարվել են մրցակցին ավիատոմսեր վաճառել և արգելափակել են նրա համագործակցությունը գործընկերների հետ։ Արդյունքում թիրախավորված ընկերությունը փաստացի զրկվել է աշխատելու հնարավորությունից և չի կարողացել կազմակերպել Հուրգադայում հանգստացող 130 քաղաքացիների վերադարձը հայրենիք։


Ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ժամանակին միջամտել էր Կառավարությունը։ Գործադիրը պահուստային ֆոնդից և նախարարությունների բյուջեներից հատկացրել էր մոտ 53 միլիոն դրամ՝ քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու համար։


2025 թվականի դեկտեմբերին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Միաժամանակ, պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով Ֆինանսների նախարարությունը քաղաքացիական հայց էր ներկայացրել, որը բավարարվել է. դատարանի վճռով մեղադրյալներից հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի 53 միլիոն դրամ՝ որպես պետության կատարած ծախսերի փոխհատուցում։

Լուսանկարը` how2b.am
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ