6.04.2026
Ֆոտո.  tiv1.am
prev Նախորդ նորություն

Երևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային

Ֆոտո. tengrinews.kz
Ֆոտո. tengrinews.kz

Դեկտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի մսուր մանկապարտեզներից մեկում 5 տարեկան ավագ խումբ ընդունված տղա երեխայի նկատմամբ բռնություն է կատարվել, հաղորդում է Shamshyan.com–ը։


Մսուր մանկապարտեզ ժամանած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, նրանք երեխայի վրա ամբողջությամբ հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի տակ և կողքը կապտած։ Երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն, իսկ մանկապարտեզի տնօրենին երեխայի մայրը հայտնել է, որ երեխան կմեծանա, կմոռանա։


Արդեն մսուր մանկապարտեզում հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ իրեն վնասվածքները հասցրել է մայրը։ Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներին երեխայի տատիկն ասել է, որ երեխային ծեծի է ենթարկել մայրը։


Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխայի 36-ամյա մայրը՝ Սաթենիկ Պ-ն, ֆիզիկական ներգործություն և ֆիզիկական, հոգեկան տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։


Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններին քննչական բաժին։

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան առիթով կատարվելիք արարողությունները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար