6.04.2026
Հայաստանում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
prev Նախորդ նորություն

Ընտրություններ-2026. ՀՀ ԿԸՀ նախագահը հայտնել է քվեարկության հավանական օրը

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026թ հունիսի 2-12-ն ընկած միջակայքում, այդ ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:


«Սահմանադրության կարգավորումներով ընտրությունների ենթադրվող ժամկետը հաջորդ տարվա հունիսի 2-12 միջակայքն է, ընտրությունները պետք է տեղի ունենան այդ տասնօրյակում»,-ասաց Հովակիմյանը:


Ընտրությունների օրը նշանակում է ՀՀ նախագահը: Նախագահի հրամանագիրը դեռևս չկա: Սակայն ԿԸՀ նախագահը նկատեց, որ բոլորը որպես ընտրությունների օր նկատի են ունենում հունիսի 7-ը:


«Իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է: Այսինքն՝ եթե նախագահը որոշի այլ օր՝ աշխատանքային օր նշանակել, ապա ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, շղթայական նոր իրավական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա»,-նշեց Հովակիմյանը:


Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների դեպքում ընտրությունները կիրակի օր նշանակելու պահանջ չկա օրենքով, սակայն ընդունված է, բոլորը գիտեն, որ պետք է լինի կիրակի օր: ԿԸՀ նախագահն ընտրությունների պաշտոնական օրն իմանալու համար հորդորեց սպասել ՀՀ նախագահի կողմից ընտրությունների օրվա նշանակմանը:


Հայաստանում խորհրդարանական նախորդ ընտրություններն անցկացվել էին 2021 թվականի հունիսի 20-ին։ 


 

Ձևավորվել է Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար