24.12.2025
«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել
prev Նախորդ նորություն

Հայաստանում կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Ամստերդամ-Երևան երթուղով
Հաջորդ նորություն next