24.12.2025
Հանդիպում Սպիտակ տանը. Նարեկ Մկրտչյանն ու Դոնալդ Թրամփը քննարկել են հաստատված խաղաղությունը
prev Նախորդ նորություն

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող չորս առանձին քրեական վարույթների նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն 136 հզր 723 ՀՀ դրամը։


ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 

«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել
Հաջորդ նորություն next