6.04.2026
ՀԷՑ-ում մարդկանց աշխատանքի են ընդունում պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն. «Մեր ձևով»
prev Նախորդ նորություն

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, որից հետո քննարկումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով:

Այցի շրջանակում Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, քննարկել երկու հաստատությունների փոխգործակցության ծրագրերը և հեռանկարները:


 

Պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար