23.12.2025
Ժնևում քննարկվել են ՀՀ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Դեսպան Քվինի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը ՀՀ–ում չի փոփոխվելու. դեսպանություն

Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունից։


«Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,– ասված է հաղորդագրության մեջ։