27.11.2025
Լիդյա Մանթաշյանը կալանքից ազատ կարձակվի
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ՀՀ ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ առավել ակտիվ ներգրավվածության հարցեր

Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր:


Մարթա Կոսը ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի կարևորությունը ԵՄ կապակցման օրակարգում:


Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: