11.01.2026
Տաթոյանը կոչ արեց Քոչարյանին և Սարգսյանին հրաժարվել 2026-ի ընտրություններից
prev Նախորդ նորություն

Քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններն ու ձեռքբերումները

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Նիստի օրակարգում էին Կրթության տեսչական մարմնի (ԿՏՄ) գործունեության և ստուգումների 2026 թվականի տարեկան ծրագրերի և բյուջետային հայտի նախագծի քննարկումը, 2025 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների հաստատումը և այլ հարցեր:


Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է ԿՏՄ գործունեության ընթացիկ տարվա ձեռքբերումները՝ առանձնացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի ընդունումն ու դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի հաստատումը և Տեսչական մարմինների միջազգային կառույցին անդամակցումը:


Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Տեսչական մարմինների միջազգային կառույցին անդամակցումը՝ որպես միջազգային ձևաչափերին հետևելու և դրական դինամիկա արձանագրելու նոր հնարավորություն:


Նիստի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի կարևոր խնդիրների և տեսչական գործառույթների առաջնահերթությունները, կատարված աշխատանքների արդյունքները՝ ոլորտի զարգացման նոր ուղենիշների համատեքստում։


 

Օդի ջերմաստիճանը կնվազի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան