11.01.2026
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանը հերքում է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը

Երևանի քաղաքապետարանը հերքել է տարածվող լուրերը, թե Հրազդանի կիրճի ժայռերը քանդվում են։


Տուրիստական ընկերություններից մեկի ներկայացուցիչը տեսանյութ էր տարածել՝ գրելով, թե Հրազդանի կիրճի բազալտե սյուները քանդում են: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հրազդանի կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահեռ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։


«Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- նշեց Սիմոնյանը։


 

Հայտնի է, թե ովքեր են Հայաստանից մեկնել Բաքու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան