21.11.2025
Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան
prev Նախորդ նորություն

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Պատճառը օրերս դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:


Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով: Խոսքը նաև Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասին է: Նրա նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն արարքի՝ դատարանում թույլ տրված արտահայտությունների համար: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:


Նշենք, որ հոր՝ Վարդան Ղուկասյանի գործով վերջին նիստից հետո Սպարտակ Ղուկասյանը սեռական հայհոյանքներ է հնչեցրել, որն էլ արձանագրվել է։


Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանին  մեղադրանք է առաջադրված կաշառքի գործով, իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։ Դրա գումարվեց նաև երրորդ մեղադրանքը՝ օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարությունների համար:

 Լուսանկարը` Vorlomov.ru
20.11.2025
18 մլն դրամ՝ հատուկ չվերթի համար. հայ փորձագետները մեկնում են Բաքու