20.11.2025
Խաչատուրյանը և Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը
prev Նախորդ նորություն

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա կուտակված

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա կուտակված։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀԷՑ»–ը։


Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պահեստներում առկա՝ շահագործումից հանված և հետագա շահագործման համար ոչ պիտանի սև և գունավոր մետաղների, ինչպես նաև այլ տիպի թափոնների վաճառքի նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ․


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց Ընկերության պահեստներում առկա՝ շահագործումից հանված և հետագա շահագործման համար ոչ պիտանի սև և գունավոր մետաղների, ինչպես նաև այլ տիպի թափոնների վաճառքի համար:


 Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով, նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:


Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ, ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:


Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին»:

Միհրան Մախսուդյանի տնային կալանքը չի շարունակվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Vorlomov.ru
20.11.2025
18 մլն դրամ՝ հատուկ չվերթի համար. հայ փորձագետները մեկնում են Բաքու