13.11.2025
Սրբազան Պայքարի աջակիցներն ակցիա են իրականացրել Արշակունյաց պողոտայում
prev Նախորդ նորություն

Ե՞րբ ՀՀ քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրերը

Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսությունը շարունակվում է։ Նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես հանձնվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:


Նրա խոսքով, կարևորը, թերևս, փաստաթղթերի անվտանգությունն է, և էական առաջընթաց կա բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ:


«Ֆրանսիական ընկերության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր, որը ՀՀ-ում հիմնադրել է ՓԲԸ, որն ակտիվ աշխատում է այս ծրագրի իրականացման ուղղությամբ: Առաջիկա օրերին կսկսենք նույնականացման քարտերի արտադրությունը՝ բլանկների տեսանկյունից: Վերջնարդյունքում 2026-ի երկրորդ կիսամյակում կտեսնեք բիոմետրիկ համակարգի գործարկում ՀՀ-ում, և մեր քաղաքացիներն ի վերջո կստանան բիոմետրիկ անձնագրեր և նույնականացման քարտեր»,- ասաց նախարարը:

Քննարկել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները
Հաջորդ նորություն next