7.10.2025
Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են 80 հազար դրամով
prev Նախորդ նորություն

Արսեն Թորոսյանը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։


Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու հնարավորություններին։


Նախարար Թորոսյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, և պատրաստակամություն հայտնել առկա համագործակցությունն ամրապնդել ոլորտային հուշագրերի շրջանակում։ Նախարարը նաև բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության դերը՝ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։


Դեսպան Ալ-Օրայֆանը ևս շեշտել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման դերը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր