7.10.2025
Հայաստանն ու Կիպրոսը քննարկում են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նախագահի խոսույթը չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը:


Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հետևյալ գրավոր հարցմանը․


-Ադրբեջանի նախագահը Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ինչպիսին է Ձեր արձագանքը, և արդյո՞ք Կոպենհագենում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման ընթացքում այդ թեման քննարկվել է։


«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։


Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, և մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում», - նշել է Բաղդասարյանը։


 


 

Հայաստանում հավատարմագրված դեսպանները այցելել են «Մեղերյան Կարպետ» թանգարան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր