1.10.2025
ՄԻՊ-ը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին.քննարկվել է Ստամբուլյան կոնվենցիան
prev Նախորդ նորություն

Քննարկել են Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության խորացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Ռաֆալ Վիշնևսկիին: 


ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության խորացման հեռանկարները՝ ընդգծելով պարբերական խորհրդակցությունների և առանձին տարածքային ստորաբաժանումների միջև թեմատիկ համագործակցության զարգացման կարևորությունը: Շեշտվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և  Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև փոխգործակցության հարցում առկա մեծ ներուժը: 


ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությւոնների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը:


Առանձնանշվել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող TRIPP նախագծի կյանքի կոչմամբ տարածաշրջանում բացվող հնարավորությունները:


 Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կարևորվել է այս ուղղությամբ Լեհաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: 

 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը