1.10.2025
 Կիրակոսյան․ Խաղաղությունը սկսվում է գերիների անհապաղ վերադարձից
prev Նախորդ նորություն

Տեր-Պետրոսյանը ՀՀ-ին վերադարձրել էր «երկաթե շերեփը», Նիկոլը փոխեց այն «թղթե շերեփով»

Նիկոլականները խառնվել են իրար. աստիճանաբար բացահայտվում է նրանց դարի հանցագործությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարելուց հետո փորձել են թաքցնել դրա հետքերը, բայց չեն հաջողում:


Նրանք պատասխան չունեն մեր մեղադրանքներին: Մերժելով միջազգային հանրության կողմից լիազորված`ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամների հովանու տակ բանակցությունների ձևաչափը և նրա ներկայացված խաղաղության առաջարկները, Նիկոլ Փաշինյանը, այո, հրահրել է պատերազմ, որում մենք հաղթելու որևէ շանս չենք ունեցել: Հիմա նրանք փորձում են պատերազմ հրահրելու մեջ մեղադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, որն իր ամբողջ իշխանության ժամանակաշրջանում ձգտել է բանակցություններով խաղաղության հաստատմանը:


Իրենք` գտնվելով իշխանության գլուխ, որդեգրեցին ոչմիթիզական քաղաքականության ամենածայրահեղական տարբերակը և մղեցին մեզ դեպի կործանում:


Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից հետո ասում էր, որ բոլոր երկրներն այդ կաթսայի համար ունեին «երկաթե շերեփ», իսկ հայերը`«թղթե»:


Էս գյադեքը երբեք չեն հասկանա կամ չեն խոստովանի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանին վերադրձրել էր «երկաթե շերեփը», իսկ իրենք նորից փոխեցին այն «թղթե շերեփով»:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան


 

ՄԻՊ-ը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին.քննարկվել է Ստամբուլյան կոնվենցիան
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը