4.09.2025
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ. 2025 թվականի առաջին կիսամյակ
prev Նախորդ նորություն

«Ո՞ր ճանապարհն է ընտրում» Փաշինյանը

ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալված է թմրանյութ պահելու կասկածանքով։


Այս իրավիճակն անխուսափելիորեն սրում է Հայաստանի դիվանագիտական հեղինակության հարցը ։


Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում տարբեր երկրներ տարբեր ճանապարհներ են ընտրել։


Արգենտինայում 2017-ին դեսպանի որդին հայտնվեց թմրանյութերի գործի մեջ, և իշխանությունները անմիջապես հետ կանչեցին դեսպանին՝ ռեպուտացիոն ռիսկերից խուսափելու համար։


Ֆրանսիայում 2010-ին դեսպանի դուստրը ձերբակալվեց թմրանյութ պահելու համար, սակայն Փարիզը չհետ կանչեց դեսպանին՝ հայտարարելով, որ դա «անձնական գործ է» և չի վերաբերում դիվանագետի ծառայությանը։


Այսինքն՝ աշխարհում կան և՛ հետկանչի, և՛ հետ չկանչելու նախադեպեր։


Հետևաբար, այժմ որոշումը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի տիրույթում է․ արդյո՞ք նա կգնա ռեպուտացիոն ռիսկի նվազեցման ճանապարհով, թե՞ կընտրի անտեսման տարբերակը։


Մենք էլ, թերևս, կիմանանք, թե Փաշինյանը «որ ճանապարհն է ընտրում»։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 


 


 

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն դրամը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը