2.09.2025
Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Սամվել Շահրամանյան․ Արցախցին այսօր դարձել է փախստական իր հայրենիքում

«Մենք անպայման մտքում պետք է պահենք հավաքական մեր վերադարձի հույսն ու հավատը, և ես համոզված եմ, որ մի օր դա իրականություն կդառնա», - «Եռաբլուր»-ում «Արցախի կանչը» հուշակթողի բացման արարողությունցի հետո հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:


«Դժվար է ելույթ ունենալ մի վայրում, որտեղ հուղարկավորված են անձինք, որոնք իրենց կյանքն են զոհաբերել, հերոսացել են հանուն նրա, որ մենք ունենաք Հայաստանի Հանրապետություն, ունենանք Արցախի Հանրապետություն, որ մենք կարողանանք այս օրը նշել որպես Արցախի Հանրապետության հռչակման օր», - ասաց նա:


Արցախի նախագահն ընդգծեց՝ «իրականությունն այն է, որ Արցախը համարվում էր թոկ Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք էր ազատվել, որ ստանանք հնարավորություն պահպանել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը»:


«Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, պայքարել են հանուն Արցախի, բայց, ցավոք սրտի, այսօր իրենց հարազատներն ու հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում», - ընդգծեց Սամվել Շահրամանյանը:


Արցախի նախագահն ասաց, որ բազմաթիվ հանդիպումներ ունենալով արցախցիների հետ՝ եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտություն կա ունենալու այսպիսի հուշակոթող «Եռաբլուրում». «Որը նվիրված կլինի Արցախի գոյապայքարի բոլոր նվիրյալներին, նվիրված կլինի Պաշտպանության բանակի պահեստի պայթյունի հետևանքով մեր զոհված հայրենակրիցներին, նվիրված կլինի Արցախում մնացյալ մեր շիրիմներին»:


 


 

Ամիրչիկ՝ առաջին մենահամերգը Երևանում
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
02.09.2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը