2.08.2025
Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. նախագահ
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են կալանավորված Ստեփան Սամվելյանին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:

Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր ազատությունից զրկված անձի բժշկական օգնության և սպասարկման պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Այցի արդյունքներն ամփոփվում են, արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Որքա՞ն գումար է վճարվել պետբյուջեից Ջենիֆեր Լոպեսին երևանյան համերգի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան